News

Միջոցառում` Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-10-16

Ս.թ. հոկտեմբերի 15-ին տոն էր Զովաբերի միջնակարգ դպրոցում: 1-ին դասարանի 15 աշակերտները` դասվարի Ա. Մելքոնյանի գլխավորությամբ կազմակերպել էին միջոցառում:
Տոնականորեն էր զարդարված դասասենյակը: Հեքիաթի արկղիկի առկայությունը կանխորոշում էր արտասովոր հյուրի գալուստը:
 
Կախարդական բառերից հետո բացվեց հեքիաթի արկղիկը, որի միջից դուրս եկավ «Ա տառի հեքիաթը»: Ապա ուսուցչուհին ներկայացրեց Ա տառի հեքիաթը: Ընթացքում հեքիաթի հերոսների նկարները հայտնվեցին գրատախտակին և գծագրեցին տպատառ Ա-ն:
 
Աշակերտները Ա տառին նվիրեցին գեղեցիկ բանաստեղծություններ, երգեցին Ա տառի երգը: Ապա գտան կորած Ա-ն և տվեցին Ձայնավորիկին: Ամպիկի և արևի հաշտությանը հավանություն տվեցին նաև 1-ին դասարանի երեխաները՝ կատարելով «Ընկերության հիմնը»: Հանելուկի արկղիկից դուրս բերված հանելուկներն աչքերի ու ականջների մասին էին: Ուսուցչի հարցին, թե ինչո՞ւ մարդն ունի երկու աչք, երկու ականջ և մեկ բերան, երեխաները տրամաբանորեն պատասխանեցին, որ քիչ խոսելու, բայց շատ տեսնելու ու լսել-սովորելու համար:
 
Դասին ներկա ուսուցիչներն այն կարծիքին էին, որ լավ սկիզբը կանխորոշում է լավ ընթացք և ավարտ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.