News

Հայտարարվում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ

Featured 2019-01-17

Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը [email protected] էլփոստին: Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։ ✔️Տեսանյութի տևողությունը՝ 1-5 րոպե ✔️Լեզուն՝ հայերեն ✔️Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 25 տարեկան ✔️Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.