News

Երևանում կանցկացվի կիոկուշին կարատեի միջազգային առաջնություն

Sports 2019-01-16

Ապրիլի 27-28-ը Երևանում կանցկացվի կիոկուշին կարատեի միջազգային առաջնություն, որին կմասնակցեն 15 երկրի մարզիկներ: Մրցաշարում մեր երկիրը կներկայացնի ավելի քան 1000 մարզիկ։ Մրցաշարի արդյունքներով կձևավորվեն Հայաստանի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքականները, որոնք մայիսին կմասնակցեն Եվրոպայի և աշխարհի առաջնութուններին: Նախկին «Միկա» մարզահամալիրում կայանալիք առաջնության մրցումային առաջին օրը՝ ապրիլի 27-ին, պայքարի դուրս կգան մինչև 12, իսկ ապրիլի 28-ի առավոտյան՝ 12-16 տարեկան մարզիկները: Ապրիլի 28-ի երեկոյան արդեն տատամի դուրս կգան Եվրոպայի և աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները, այդ թվում՝ Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Առուշանյանը: Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը նշել է, որ առաջնությունը Հայաստան կբերի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների, անվանի մարզիկների՝ տարբեր տարիքային խմբերում: Սպարտակ Գասպարյանը նշել է նաև, որ մրցաշարի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտ ամիսն է: Աղբյուրը՝ Armsport․am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.