News

Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարանները

Featured 2019-01-09

Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարանների ցանկը գլխավորում է Սիեթլի կենտրոնական գրադարանը, որը նախագծել են հոլանդացի ճարտարապետ Ռեմ Քուլհասը և ամերիկացի դիզայներ Ջոշուա Ռամուսը: Գրադարանը Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի 150 ամենասիրելի կառույցներից մեկը: Ցանկում ներառված է նաև Կալիֆորնիայի համալսարանի Գեյզել գրադարանը, որը ամենաժամանակակից գրադարաններից մեկն է աշխարհում: Այս գրադարանն իր անունն ստացել է Թեոդոր Գեյզելի պատվին: Առաջին հայացքից տիեզերանավի տեսք հիշեցնող կառույցը ոգեշնչման աղբույր է եղել բազմաթիվ գիտահանրամատչելի ստեղծագործությունների համար, դրա օրինակով է ստեղծվել Լեոնարդո ԴիԿապրիոյի դերակատարմամբ Inception ֆիլմի ձնե աշտարակը: Յոթնյակի մեջ է Դուբլինի Երրոդրություն քոլեջի (Trinity College) գրադարանը, որն ամենահինն է Իռլանդիայում: Հիմնադրվել է 1592 թվականին Եղիսաբեթ Առաջին թագուհու կողմից: Այնտեղ պահվում են գրադարանի ավելի քան 200 հազար հնագույն գրքեր: Իր տեսքով ամենայուրօրինակը Նիդերլանդների TU Delft գրադարանն է, որտեղ պահվում են ավելի քան 862 հազար գիրք և 16 հազար ամսագիր: Իրական գրադարանը գտնվում է գետնի տակ և դրսից տեսանելի չէ: Արտաքինից երևում է միայն գրադարանի կտուրը, որն իրենից մարգագետին է ներկայացնում և հսկա կոնե աշխատակը, որը խորհրդանշում է տեխնոլոգիաները: Հինգերորդ տեղում Ալեքսանդրիայի աշխարհահռչակ գրադարանն է, որը կառուցվել է Ալեքսանդր Մեծի օրոք: Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարանների ցանկում վեցերորդ և յոթերորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Գերմանիայի Շթութգարդի և Սինգապուրի Բիշան (Bishan) հանրային գրադարանները: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.