News

Etwinning ծրագրի շրջանակում

Educational 2018-12-27

Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտները,/ուսուցիչ՝ Ս.Ավագյան/ մասնակցել և իրականացրել են etwinning միջազգային կրթական ծրագրի շրջանակներում <<Սուրբ ծննդյան նամակագրություն >> և <<Զարդարիր տոնածառը քո պատրաստած խաղալիքներով>>ծրագրերին: Երկու ծրագրերի իրականացմանը մասնակցել են 20 աշակերտներ: Նամակագրությունը կատարվել է Հունաստանի Պիրեուս քաղաքի ավագ դպրոցի հետ, իսկ տոնական խաղալիքների պատրաստումը՝ Ռումինիայի,Խորվաթիայի, Մակեդոնիայի և Սերբիայի դպրոցների հետ: Աշակերտները փոխանակեցին նամակները և նվերները: Կրթական ծրագրերը հետաքրքիր են,քանի որ զարգացնում են ոչ միայն ստեղծագործական միտքը,այլև նպաստում են ինքնարտահայտմանը՝ ստեղծագործության միջոցով: Ի դեպ,նամակագրությունն ավելի հետաքրքիր դարձավ,երբ պարզվեց,որ խմբում կան 8 հայ երեխաներ,ովքեր վերջին 10 տարում առաջին անգամ հայերեն նամակ էին գրել:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.