News

Աշխատանք՝ աշխատանքից դուրս

Educational 2018-12-23

Երբ աշխատում ես կրթության ոլորտում, քեզանից անկախ անընդհատ մտածում ես ապագայի մասին, քանի որ կրթությունը իր բնույթով ապագային է միտված, եւ զգալի մասով պայմանավորում է այդ ապագան։ Մինչ տպագրության գյուտը կրթությունը շատ էր տարբերվում մեզ ծանոթ ձևաչափից։ Հետո եկավ նոր, ինդուստրիալ դարաշրջանը, և վիճակը փոխվեց։ Հենց այս միտումով և աշակերտների շրջանում ճանաչողական իմացության, և գեղագիտական դաստիարակության սերմն աճեցնելու նպատակով Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանի դասղեկ Հ. Լոռյանը և դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Թ. Մամյանը կազմակերպել էին ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռու մարզի Դեբետ համայնքում գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն: Քսաներեքերորդցիները ծանոթացան կենտրոնի հիանալի պայմաններին, շրջայց կատարեցին ողջ տարածքով, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ աշակերտների մի մասը ցանկություն հայտնեցին չնայած տարածքային հեռավորությանը՝ այնուհանդերձ ընդգրկվել որոշ խմբակներում: Շնորհակալություն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրենությանն ու անձնակազմին մեզ հյուրընկալելու համար.

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.