News

Միջոցառում` Երևանի թիվ 157 հիմնական դպրոցում

Educational 2013-10-15

Ս. թ. հոկտեմբերի 11-ին Երևանի թիվ 157 հիմնական դպրոցում Էրեբունի Երևան տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ յուրօրինակ միջոցառում` նվիրված Էրեբունու հիմնադրման 2795-ամյակին:
Կերպարվեստի ուսուցչուհի Փ.Անդրեասյանը կավճանկարի մրցույթ էր կազմակերարել 3-7-րդ դասարաններում: 5-7-րդ դասարանների մի քանի աշակերտներ ներկայացան անհատական աշխատանքներով: Իրենց նկարներում նրանք պատկերել էին հայկական բնաշխարհը, դրվագներ հայոց պատմությունից:
 
Ուսուցիչների երգչախումբը «Էրեբունի-Երևան» երգով ողջունեց մրցույթի մասնակիցներին:
 
Միջոցառումը մեծ տպավորություն թողեց ներկաների վրա:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.