News

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Featured 2018-12-21

«Գնացք 12» աշխատանքային սեմինարը եզրափակվեց իրավիճակային ակտիվ քննարկմամբ, որի շրջանակում մանկավարժներն ուսումնասիրեցին աշակերտների հետ արդյունավետորեն փոխգործակցելու գործնական հմտություններ:

Անդրադառնալով աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում՝ մասնակիցները մասնագիտական ուղղորդմամբ քննարկեցին երեխաների «վատ» վարքի պատճառները և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը:

Քննարկման արդյունքում դուրս բերվեց աշակերտների հետ ճիշտ համագործակցելու համար անհրաժեշտ հմտությունների մի ողջ գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում:

Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.