News

Միջոցառում` Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում

Educational 2013-10-14

Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի բարձր դասարանցիները տարրական դասարաններում անցկացրեցին դաս` նվիրված քաղաքամայր Երևանի 2795 ամյակին:
Աշակերտները պատմեցին Ուրարտուի թագավորության, Արգիշտի 1-ինի , Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման, Էրեբունին Երևան կոչելու մասին:
 
 Երգեցին Երևանին նվիրված երգեր: Վերջում մայրաքաղաքի պատմության մասին հարցեր տվեցին փոքրիկներին: Վերջիններս պատասխանեցին մեծ ոգևորությամբ , և իրենք էլ իրենց հերթին հուզող հարցերը ուղղեցին «ուսուցիչներին»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.