News

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 1-ից 9-ը թվերի ամփոփում

Educational 2018-12-17

Սովորական դպրոցական օր էր, բայց ոչ սովորական դաս: Առաջին դասարանի աշակերտները նախապատրաստվել էին մաթեմատիկա առարկայից ցուցադրական դաս-միջոցառման: Դասը ծայրից ծայր խաղ էր, մրցույթ, ինչը՝ ուներ իր ուսուցողական և դաստիարակչական նպատակները: Դասն սկսվեց աշակերտների կողմից ողջույնի խոսքով, նրանց այցելեց թվերի տիրուհին՝ բայց ոչ դատարկաձեռն, ցուցադրեց տեսաֆիլմ թվերի մասին, յուրաքանչյուր աշակերտի բաժանեց թվեր, երկրաչափական պատկերներ, մարմիններ, ստուգելու համար, թե ինչ գիտեն աշակերտները: Երեխաները կարողացան տարբերել մարմինները պատկերներից և անվանել դրանք, արտասանեցին թվերի մասին քառյակներ, լրացրեցին թվերի կազմության տնակները, թե՛ բանավոր և թե՛ գրավոր լուծեցին խնդիրներ /օգտվելով բազմաթիվ և տարբեր դիդակտիկ նյութերից/: Մրցեցին զույգերով, խմբերով, շարքերով, վերջում էլ կատարեցին անհատական գրավոր աշխատանք և գնահատվեցին բոլորը: Ընթացքում եղան մի շարք դադարներ, բոլորն էլ միտված էին 1-ից 9-ը թվերի մասին: Դասը մեծ բավականություն պատճառեց թե՛ երեխաներին և թե՛ դասը լսող հյուրերին:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.