News

Հաստատվեց դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման նախագիծը

Featured 2018-12-13

Այսօր Կառավարության նիստի ընթացքում հաստատվեց ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցությամբ իրականացվող դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման նախագիծը: Ըստ այդմ, յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում առնվազն 1 անգամ բյուջեի աջակցությամբ կայցելի թատրոն, թանգարան և համերգասրահ: Կառավարության նիստի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բյուջեում կկատարվի վերաբաշխում և Dasaran.am կրթական հարթակում նոր մշակութային բաժնի ստեղծման նպատակով կտրամադրվի 11.604.000 դրամ: Dasaran.am կրթական հարթակում ստեղծված նոր բաժինը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում այցելելու 3 մշակութային կենտրոն՝ անվճար հիմունքներով: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ աբոնեմենտային համակարգի ներդրման նախագծի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կգործարկվի տարվա սկզբին, իսկ առաջինն արդեն կա՝ աշակերտներն այցելում են թանգարաններ և պատկերասրահներ, և ավելի քան 350 000 աշակերտ ստացել է այցելության կտրոններ: Ըստ նրա՝ այցելության թիվը տարվա կտրվածքով կավելանա 1 մլն-ով: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենք ճիշտ են համարել թատրոնների և համերգասրահների մասը ներդնել երկրորդ կիսամյակից, քանի որ թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և առաջացել են կուտակումներ: Ծրագիրը կգործի ամբողջ ուստարվա ընթացքում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.