News

Դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ Ֆինլանդիայի միջազգային մրցաշարի մեդալակիր

Sports 2018-12-12

Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը մասնակցել է Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացված դահուկային սպորտի միջազգային մրցաշարին:

19-ամյա մարզիկը 10 կմ դասական ոճի մրցավազքում, մինչև 20 տարեկանների պայքարում, գրավել է երրորդ տեղը՝ գերազանցելով բոլոր սպասելիքները:

Ըստ որում, Միքայելը հաջողությունը զարգացրել է 15 կմ ազատ ոճի դահուկավազքում:

Հայազգի մարզիկը ընդհանուր պայքարում ճանաչվել է երրորդը, իսկ մինչև 20 տարեկանների մրցավեճում տարածությունն անցել է 36.30,9 ժամանակում՝ գրավելով առաջին տեղը և կանգնելով պատվո պատվանդանին:

Նշենք, որ սա Ֆինլանդիայում Միքայելի մասնակցությամբ արդեն չորրորդ միջազգային մրցաշարն էր:

Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.