News

Գիտաժողով` Եվրասիական միության վերաբերյալ

Featured 2013-10-14

Ս.թ. հոկտեմբերի 14-20-ը Ծաղկաձորում կանցկացվի Եվրասիական միության ստեղծման և զարգացման թեմայով միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն հայ և ռուս գիտնականներ: Գիտաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Սոցիոլոգիայի ինստիտուտը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը, ՌԴ Հարավային Դաշնային համալսարանը, Երևանի պետական համալսարանը։
Գիտաժողովի համանախագահները կլինեն ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի հարավ-ռուսական մասնաճյուղի տնօրեն Յուրի Վոլկովը, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գորշկովը, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ԳԱԱ Իրավունքի, սոցիոլոգիայի և փիլիսոփայության ինստուտի տնօրեն, Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
 
Նախատեսված են ռուս առաջատար գիտնականների դասախոսությունները Երևանի, Վանաձորի և Գյումրիի բուհերում։
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.