News

1988 թ. դեկտեմբերի 7

Educational 2018-12-07

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը։ Ողջ աշխարհն անշահախնղիր օգնություն էր ցույց տալիս ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։ Մայր Հայրենիքին լայն աջակցության ձեոք մեկնեց սփյուռքահայությունը։ Այդ ծանր օրերին նա համախմբվեց և ստեղծեց «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծ օգնություն էին ցույց տալիս հայրենաբնակ իրենց եղբայրներին ու քույրերին; Բազմաթիվ սփյուոքահայեր շտապեցին իրենց հետ մայր հայրենիք բերել դեղորայք, հագուստ, վրաններ, սննդամթերք և այլն; Նրանցից շատերը մնացին Հայաստանում և անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շարլ Ազնավուրը, որը հետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։ 1988 թվականի աղետալից երկրաշարժից անցել է շուրջ 30 տարի: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմն. դպրոցի աշակերտները, ինչպես նաև ուսուցչական ողջ կոլեկտիվը հարգանքի տուրք են մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.