News

Պատանի հայ սուսերմարտիկները՝ մեդալակիրներ

Sports 2018-12-05

Վրաստանի Զեստաֆոն քաղաքում անցկացված սուսերամարտի մինչև 13 և մինչև 16 տարեկանների պատանեկան միջազգային մրցաշարում Հայաստանի սուսերմարտիկներն արժանացել են մեդալների։ Ավագ տարիքի խոցասուսերակիրների պայքարում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Գրիգոր Մնացականյանը, Հովհաննես Մուրադյանը և Մանվել Սիմոնյանը: Նույն մրցաձևի կրտսերների միջև ևս մեր տղաներով կազմվեց մրցանակային եռյակը: Ավագ տարիքի աղջիկների պայքարում խոցասուսերակիր Սվետլանա Եսայանը և ճկասուսերակիր Անահիտ Ալոյանը երկրորդն էին: Նույն տարիքային խմբում ճկասուսերակիր Համլետ Մխոյանը առաջինն էր: Աղբյուրը՝ Мamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.