News

Ուսուցողական դաս Լճաշենի միջնակարգ դպրոցում՝ նվիրված Զապել Եսայանին

Educational 2018-12-04

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 8Ա-րդ դասարանում /ուսուցչուհի՝ Լ.Խաչատրյան/ անցկացվեց ուսուցողական բաց դաս՝ նվիրված հայ անվանի գրող-հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս Զապել Եսայանին: Դասն սկսվեց <<Հայաստան>> բանաստեղծությամբ: Օրհներգը կատարելուց հետո աշակերտները ներկայացրեցին Զապել Եսայանի կյանքի, ստեղծագործական, հասարակական-քաղաքական գործունեության կարևորագույն փաստերը, մանրամասնորեն վերլուծեցին <<Սկյուտարի վերջալույսներ>>, <<Կեղծ հանճարներ>>, <<Հլուները և ըմբոստները>> վիպակները, ինչպես նաև՝ <<Ձայներ որբերու թշվառությունեն>>, <<Աղետի զոհերեն>> և այլ գործեր: Զ. Եսայանն աշխարհին նայում էր քաջությամբ , ուղղակի ու գրողի հայացքով, գեղարվեստական հարուստ լիցքերով հանձնում թղթին: Աշակերտները հուզառատ ու գեղեցիկ ներկայացրեցին երկու որբ երեխաների զրույցը: Դասն ավարտվեց Զապել Եսայանին բնորոշ խոսքերով. << Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանականերում, երբ խելացի և հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր>>: Հայոց լեզվի, գրականության և գրաբարի մեթոդական միավորում

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.