News

«Ա» տառի շնորհանդես` Լ.Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում

Educational 2013-10-11

Լ.Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում կրկին տոն էր: Ս.թ. հոկտեմբերի 11-ին դպրոցում փայլեցին 1-ին դասարանցիները: Նրանք դիմավորում էին Մեսրոպատառ Այբուբենը:
Աշակերտները ոսկեհատիկ Ա հնչյուն-տառին «պարգևատրեցին» «ՀՀ պատվավոր քաղաքացու վկայականով»: Կազմեցին շատ բառեր, նախադասություններ, հյուրընկալեցին Ա տառով սկսվող բոլոր կենդանիներին: Կազմեցին գեղեցիկ պատմվածք, որտեղ ամպին ընկերացնում էին արևի հետ: Հետո իրենք էլ ընկերացան ամպի ու արևի հետ:  1-ին անգամ իրենց մատղաշ մատիկներով գրեցին մեսրոպյան Ա տառը:
 
Բաց դասը, որը նվիրված էր Ա հնչյուն-տառին, սկսվեց «Հայր մեր» աղոթքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.