News

Մեդիագրագիտության շաբաթի ամփոփում

Educational 2018-12-03

Մեդիագրագիտության շաբաթի ամփոփում ՀՀ ԿԳՆ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էին Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը`կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով: Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդուհի Պետրոսյանը տարբեր դասարանների աշակերտների հետ միացան միջազգային շարժմանը: Առաջարկված աշխատանքներից իրականացվել են հատևյալ աշխատանքները: 11 պատմական դասարանում անց է կացվել խաղի ժամ, որի ընթացքում աշակերտները խաղացել են <<Մեդիամարտ>> խաղի <<Մեդիայի պատմություն>> և << Մեդիայի ազատությունն ու սահմանները>> բաժինները: 11 ռուս. հումանիտար դասարանի աշակերտների հետ անց ենք կացրել դիտում – քննարկում <<Մեդիան ներսից: Գովազդ: Սոցիալական գովազդ>> թեմայով: Աշակերտները դասի վերջում կազմեցին պատի թերթ գովազդի ստեղծման քայլերի վերաբերյալ: Մեդիագրագիտության խմբակի աշակերտների հետ միասին այցելել ենք Հայաստանի Հանրային Ռադիո և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն: Այցելությունը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.