News

Ես առաջին շողն եմ հայոց գրերի

Educational 2018-11-29

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ինԲ դասարանում տոնախմբություն էր: <<Ա>> հնչյուն-տառը դասվար Մարգարիտ Հովսեփյանի հրավերով հյուր էր եկել փոքրիկներին: Դասվարը մեծ ուշադրություն էր դարձրել դասի հարուստ ու ճաշակով կահավորմանը, որով էլ պայմանավորվեց դասի կառուցումը: Երաժշտության ուղեկցությամբ, փոքրիկ բեմականացումով, հանելուկներով <<համեմված>> մուտք ապահովեց ուսուցիչը: Երեխաներին ողջունեցին հյուր եկած Արևը, Աքաղաղը, Արագիլը: Աշուն տատիկը հյուրընկալվեց աշնան հարուստ բերք ու բարիքով: Այնուհետև օդում գրեցին <<Ա>> տառը: Երեխաները գրատախտակին գծեցին ա հնչյունը պարունակող բառերի հնչյունային գծապատկերը և տեղադրեցին << ա >տառը: <<Ա ա>> տառի հյուրընկալությունն ավարտվեց երգ ու պարով, տոնական <<Ա>> գաթաներով: Հ.Առաքելյան /տարրական դասարանների մեթոդ- միավորման նախագահ /

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.