News

«Գնեք 2 բացիկ և 1-ը կստանաք անվճար»

Educational 2018-11-27

Այս խորագիրն էր կրում Սևանի N4 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի փորձառու ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանի անցկացրած դասը IVբ դասարանում: Աշակերտները նախ պատասխանեցին հարցերի, որոնք ամփոփում էին աշակերտների տեսական գիտելիքները ձեռներեցության մասին: Նրանք խոսեցին ապրանքների, բացիկների, նրանց տեսակների, առաջարկի ու պահանջարկի մասին: Նշեցին որ յուրաքանչյուր ապրանք արտադրելիս պետք է հաշվի առնել նաև գնորդի ցանկությունը: Դասարանը բաժանվեց 3 խմբի` <<Ձեռներեցները>>, <<Բարիք ստեղծողները>> և <<Ստեղծագործողները>>: Տրված ժամանակի ընթացքում պատրաստեցին բացիկներ, ցուցադրեցին, բացատրելով, որ գները սահմանվում են որակից, նյութից և գովազդից ելնելով:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.