News

ԹԱՏՐՈՆԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

Educational 2018-11-25

Դաստիարակության տեխնոլոգիաների համակարգում իր ուրույն տեղն ունի թատրոնը՝ նամանավանդ դպրոցականի համար, որովհետև այն պահանջում է լռություն, ուշադրություն, ճիշտ արձագանք և այլն: Իսկ, եթե հաշվի առնենք, որ դաստիարակության բովանդակությունը պատմականորեն ձևավորված է ժամանակի խնդիրներով ու հասարակարգի շահերով, Կապանի Ալ. Շիրվազանդեի անվան դրամատիկական թատրոնի Ս. Խալաթյանի <<Սերը պահարան չի հարցնում>> բեմադրությունը կարող ենք գնահատել՝ պահանջված: Նոյեմբերի 24-ին, թատրոնի հանդիսատեսն էր Կապանի N5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները, դասղեկներն ու ծնողները: Ներկայացման ընթացքում երեխաների ճիշտ արձագանքը վկայեց թեմայի գաղափարական բովանդակության ճիշտ ընկալման մասին. <<Պանդխտությունը երջանկության երաշխիք չէ>>: Իսկ, որպես հարմարավետության բացառիկ իրողություն, աշակերտները ջերմ դահլիճում նստել էին առանց վերարկուների: Դահլիճից ներկաները հեռացան գոհ ու բարձր տրամադրությամբ:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.