News

ԱՄՆ-ում կնշեն հայկական եկեղեցու 100-ամյակը

Featured 2013-10-11

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում գտնվող Սուրբ Սահակ-Մեսրոպ հայկական առաքելական եկեղեցին պատրաստվում է նշել 100-ամյակը: Միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 20-ին` «Շուշի» պարային համույթի ներկայացմամբ:
Եկեղեցու քահանա Շնորհք Սուինն ասում է, որ խորհրդանշական է, որ «Շուշի»-ն կատարում կունենա Ռոդ Այլդենում, քանի որ այդ նահանգն առաջինն էր ԱՄՆ-ում, որ ճանաչեց Ղարաբաղի անկախությունը:
 
Կանադահայ հովիվն ասում է, որ եկեղեցին ունի 450 հոգանոց խորհուրդ և մոտավորապես 4000 անդամ, այդ թվում` ոչ միայն Հայաստանից, այլև Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Կանադայից, Բաքվից, Ռուսաստանից և նույնիսկ «շիկահեր, կապուտաչյա» ամերիկացիներ:
 
Հիմնական միջոցառումը տեղի կունենա եկող տարվա հունիսի 14-15-ը, երբ ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը կայցելի եկեղեցի:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.