News

  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Educational 2018-11-24

 Նոյեմբերի 23-ին <<Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված գործողությունների պլանի>> շրջանակում, Կապանի N5 հիմնական դպրոցի համադպրոցական ծնողական ժողովը վարեցին ՀՀ Ոստիկանության կապանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զառա Վարդանյանը և նույն բաժնի ավագ օպեր լիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Առաքելյանը:       Արհեստավարժները լսարանին իրազեկեցին <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքը, լուսաբանեցին, մանրամասնեցին օրենքի հետ առնչվող ընտանեկան խնդիրները, ծնողներին հորդորեցին վերահսկելի սահմաններում պահել անչափահասների համացանցային առնչությունները, սուր, կտրող-ծակող իրերի և առարկաների գործածությամբ հնարավոր հանցագործության դեպքերը, կանխարգելելու, նախականխելու, բացառելու նպատակով: Բանախոսները խոստացան պարբերաբար լինել նաև դասարանական ժողովներում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, սերտացնել համագործակցությունն ու հաստատել փոխադարձ վստահություն, գործընկերային մթնոլորտ:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.