News

Միջոցառում` Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում

Educational 2013-10-11

Ս.թ. հոկտեմբերի 8-ին կրկին լեփ-լեցուն էր Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճը: Այստեղ էր նաև դպրոցի մեծ բարերար և բարեկամ բժիշկ Հովհաննես Օյունջյանը` արտերկրից ժամանած մի խումբ հյուրերի հետ: Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենի և մի շարք մանկավարժների ջանքերով կազմակերպվել էր միջոցառում` «Երազ իմ երկիր հայրենի» խորագրով:
Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, և դահլիճ բերվեց հայոց եռագույնը: Մեղմ երաժշտության ներքո աշակերտները սահուն ու գեղեցիկ ասմունքում էին: Ցուցադրվում էին Հայաստանի պատմական վայրերը պատկերող նկարներ: 8-րդ «ա» դասարանի աշակերտ Գրիգորի Գաբրիելյանի կատարմամբ հնչեց «Քելե´, լաո…» երգը` դուդուկի նվագակցությամբ, շատերի աչքերում արցունքներ երևացին, հուզված էին հատկապես հյուրերը:
 
Հայրենասիրական երգերով հանդես եկավ Սիլվա Առաքելյանը: Իրենց հեզաճկուն պարով միջոցառումը զարդարեցին նաև 2-րդ «բ»  և 5-րդ «բ» դասարանների աշակերտները:
 
Շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն տիկին Հ. Անդրիսյանը, բժիշկ Հովհաննես Օյունջյանը  և «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գ. Լաճիկյանը:
 
Սեփական լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.