News

Եվ նորից տնակ-գրապահարանը Աբովյանի N2 հիմնական դպրոցում է

Educational 2018-11-23

Այս տարի <<Զանգակ>> հրատարակչության <<Ամառային ընթերցանություն>> մանկապատանեկան ծրագրին մասնակցած ավելի քան 400 աշակերտներից 26-ը ճանաչվել են <<լավագույն>>, իսկ 37-ը՝ <<ակտիվ>> ընթերցողներ: Լավագույն ընթերցող են ճանաչվել Աբովյանի N2 հիմնական դպրոցի աշակերտներ Նատալի Համամջյանը, Լուսե Հակոբյանը և Նարե Գևորգյանը, ակտիվ ընթերցողներ՝ Արամե Գրիգորյանը, Նարե Հակոբյանը և Վիկա Եղիազարյանը: <<Ամառային ընթերցանություն-2018>> ծրագիրը խրախուսական տարբեր արտոնություններից բացի <<լավագույն>> ընթերցողներին շնորհում է գլխավոր պարգև, ըստ որի <<Ամառայի ընթերցանություն>> ծրագրի տնակ-գրապահարանը 6 ամսով հյուրընկալվելու է Աբովյանի N2 հիմնական դպրոցի գրադարանում: <<Տնակ-գրապահարանները>> ներկայացվելու են հանրապետության միայն 16 հանրակրթական դպրոցներում: Դպրոցի աշակերտները 6 ամիսների ընթացքում կարող են ընթերցել և փոխանակել տնակ-գրապահարանում ընդգրկված շուրջ երեք տասնյակ գրքերը, որոնք դասական և համաշխարհային մանկապատանեկան գրականության լավագույն նմուշներ են: Աբովյանի N2 հիմնական դպրոցի տնօրենությունը խրախուսում է <<Լավագույն ընթերցող>> ճանաչված աշակերտների ընթերցասիրությունը և հույս հայտնում,որ առաջիկայում նրանց շարքերը կընդլայնվեն:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.