News

ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇԱԳՈՐԾՆԵՐԸ

Educational 2018-11-23

Մերօրյա կրթական համակարգում մեծ դեր է հատկացվում գեղագիտական դաստիարակությանը։ Աշակերտի արժեհամակարգի ձևավորմանը նպաստում է ինքնագնահատականի բարձրացումը։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ բացառիկ է աշակերտին հնարավորություն տալը իր մտահղացմամբ, սեփական նախաձեռնությամբ աշխատանք կատարելը, գովեստի խոսքի արժանանալը և ներկայացնելը։ Այսպիսին էր նոյեմբերի 22-ին <<Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի 4գ դասարանում (դասվար՝ Նարինե Գրիգորյան) տեխնոլոգիայի և ձեռնարկատիրական կրթության իտեգրված դասաժամը։ Աշակերտները պատրաստեցին գեղեցիկ և յուրօրինակ տիկնիկային թատրոնի բեմահարթակներ։ Աշխատաքների մի մասը, որպես բարիք, նվիրեցին դպրոցին։ Մնացածն էլ պահեցին տարեվերջին դպրոցում կայանալիք ցուցահանդեսի համար։ Եկեք դիտե՜նք, գնհատե՜նք, համատեղե՜նք աշխատանքի կարևորությունն ու հնարավորություն տանք աշակերտին լայնացնելու իր մտահորիզոնը և գիտակցելու մի պարզ ճշմարտություն <<ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ>>։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 11 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.