News

Բերքի տոն Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2018-11-23

Աշուն է՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ․․․ Աշուն է՝ հայկական բերք ու բարիքով, հայկական երգով ու պարով, տաղով ու խաղով, շքեղ ու լեփ-լեցուն սեղաններով։ Բերքի տոն է Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ 6-9-րդ դասարանցիները իրենց դասղեկների, ծնողների ու կազմակերպիչ Հասմիկ Մարգարյանի նախաձեռնությամբ դպրոցի դահլիճում ներկայացրին հայկական ուտեստները և դրանց պատրաստումը։ Երեխաները ծնողների օգնությամբ պատրաստեցին հայկական տոլմա, լավաշ հաց, արիշտա, ղափամա, սուջուխ և նույնիսկ թթու դրեցին։ Այս ամենը, իհարկե, ուղեկցվում էր հայկական բառ ու բանով, պարով ու երգով, փոքրիկ ներկայացումներով։ Նապատակը մեկն էր, սովորեցնել պահել ու պահպանել հայկական ավանդույթները։

Արարատ, ք. Արարատի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.