News

Հանրահայտ լողորդ Շավարշ Կարապետյանն օլիմպիական կրակի ջահակիր է դարձել

Sports 2013-10-10

Աշխարհի ստորջրյա լողի 17-ակի չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը Մոսկվայում երկրորդ անգամ մասնակցել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքին: Առաջին անգամ ջահը նրա ձեռքում հանգչել էր:
Այս անգամ լեգենդար մարզիկը ջահը տարել է Վոլխոնկի և Լենիվկի փողոցների հատման կետից մինչև «Большой каменный мост» հատվածը:
 
Շավարշ Կարապետյանն այս մասին ասել է. «Ժամանակին շատ էի ցանկանում մասնակցել օլիմպիական խաղերին: Չստացվեց: Սակայն այսպես ինձ օլիմպիական խաղերի մասնակից դառնալու բացառիկ հնարավորություն ընձեռվեց»:
 
Հիշեցնենք, որ հանրահայտ լողորդն աշխարհին հայտնի է նաև 1976 թվականին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորների կյանք փրկելով:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.