News

Այց Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

Educational 2018-11-14

Դպրոցական աշնանային արձակուրդի օրերին Քասախի Ռ.Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները այցելեցին Աշտարակ քաղաքում գտնվող գրող Պերճ Պռոշյանի տուն-թանգարան: Այցը կազմակերպվել էր թանգարանների և Dasaran կրթական ծրագրի համագործակցության շրջանակներում։ Էքսկուրսավարը աշնանային ջերմ արևի պես ջերմացրեց աշակերտների հոգիները՝նրանց հաղորդակից դարձնելով ոչ միայն հայտնի գրողի կյանքին ու գործունեությանը,այլ նաև տեղափոխելով աշակերտներին 19-րդ դար,դեպի մոռացված հայկական կենցաղ ու մշակույթ,որոնք մի-մի հայտնություն էին բոլորի համար: Իր յուրօրինակ կոլորիտով ու չկրկնվող տեղեկություններով թանգարանը հիացրեց աշակերտներին,որի մասին նրանք գրառեցին տպավորությունների մատյանում: Թերևս միակ դժգոհությունն ու զարմանքը այն էր,թե ինչու Պերճ Պռոշյանի մասին որևէ նյութ չկա դպրոցական դասագրքում: Այնուամենայնիվ,մի բան ակնհայտ էր,որ թանգարանից ստացած տպավորությունները երբեք չեն խամրի:

Կոտայք, գ. Քասախի Ռ․ Գևորգյանի անվան թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.