News

«Իմ մեծ մայրիկը»

Educational 2018-11-12

Նվիրումի ու ակնածանքի միջոցառում էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: Դասվար Լ. Սարգսյանը հրավիրել էր 2-րդ դասարանի աշակերտների տատիկներին մասնակցելու «Իմ մեծ մայրիկը» միջոցառմանը: Անշուշտ, գովելի է հարգանքն ու մեծարանքը մեծի հանդեպ: Աշակերտների շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսք, խրատ ու մաղթանք հուզել էր տատիկներին, ովքեր իրենց գոհունակությունն արտահայտեցին ոչ միայն միջոցառման, այլև դպրոցի ողջ գործունեության մասին ընդհանրապես: Ամփոփելով միջոցառումը` դպրոցի տնօրեն Մ. Շատոյանը իր գոհունակությունն արտահայտեց մեծ մայրիկներին իրենց ջանքերի, տիեզերական սիրո և հայկական գերդաստանի պահպանման համար և հորդորեց իրենց կյանքի ծանրաբեռ աշնան բոլոր բարիքները փոխանցել իրենց թոռնիկներին` նպաստելով իրենց կրթությանն ու դաստիարակությանը:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.