News

Հայ դպրոցականները՝ 12-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Featured 2018-11-12

Ս․ թ․ նոյեմբերի 3-11-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվել է աստղագիտության և աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 39 պետության 207 աշակերտ։ Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի թիմը, որում ընդգրկվել էր 5 աշակերտ։ Մեր օլիմպիականներն արժանացել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալի և երկու գովասանագրի: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանն օլիմպիադայից վերադարձել են գովասանագրերով: Նշենք նաև, որ Հայաստանի թիմը օլիմպիադային մասնակցել է Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետա Գյուրզադյանի և օլիմպիական խմբի մարզիչ Վարդգես Մամբրեյանի ղեկավարությամբ։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.