News

Հոկտեմբերի 10-ին կմեկնարկի «360°» միջազգային կինոփառատոնը

Featured 2013-10-09

Ս.թ. հոկտեմբերի 10-18-ը Մոսկվայում կկայանա «Երեք հարյուր վաթսուն աստիճան» գիտական ֆիլմերի միջազգային փառատոնը, որն արդեն երրորդ անգամն է անցկացվում: Փառատոնի ժյուրիի նախագահը կլինի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից:
«Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրագրերով ներկայանալու համար»,-համոզված են «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչները:
 
«Երեք հարյուր վաթսուն աստիճան» փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո: Փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ: Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.