News

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս

Educational 2018-11-09

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի մեծարմանն էր նվիրված հերթական բազմաբովանդակ միջոցառումը:Միջոցառման կազմակերպիչը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Պապյանն էր: Աշակերտները ներթափանցեցին հայոց լեզվի խորքերը,ներկայացրին զարգացման փուլերը,բազում ասույթներ բերեցին՝ նվիրված հայերենին,տվեցին հայ և օտար հեղինակների գնահատականները ուղղված մեր հրաշալի լեզվին: Հայոց լեզուն մեծարվեց գեղեցիկ երգերով ու ասմունքով :Մեծարվեցին ոսկեդարի հանճարներից մինչև մեր օրերը բոլոր անհատները ,ովքեր ստեղծագործել են հայերեն,անաղարտ ու մաքուր են պահել այն: Վերջում աշակերտները երդվեցին անաղարտ ու մաքուր պահել մայրենին,բայց գնահատել ու արժևորել նաև աշխարհի մյուս լեզուները:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.