News

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդ

Sports 2018-10-29

Ավարտվել է Լեհաստանի Զամոսց քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Հայտնի են դարձել նաև առաջնության լավագույն ծանրորդները։ Մինչև 23 տարեկան տղաների առաջնության լավագույն ծանրորդ է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Եվրոպայի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Մինչև 23 տարեկան աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել 63 կգ քաշային ռումինուհի Ֆլորինա Սորինա Հուլպանը։ Մինչև 20 տարեկանների պայքարում լավագույններն են 94 կգ քաշային բելառուս Եվգենի Ցիգանցովը և Լատվիայի ներկայացուցիչ 58 կգ քաշային Ռեբեկա Կոհան։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.