News

Բաց դաս «Համայնքային հիմնախնդիրներ» թեմայով

Educational 2018-10-27

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում բաց դաս է Հասարակագիտությունից: Համայնքային հիմնախնդիրների մտահոգությամբ առարկայի ուսուցչուհի Հ.Գևորգյանը 9-րդ դասարանում կազմակերպել էր դաս-հանդիպում համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ: Աշակերտները նախապես լրագրողական, հետազոտական աշխատանք էին իրականացրել ու վեր հանել իրենց համայնքում առկա հիմնախնդիրները: Նրանցից մի խումբ հարցախույզ էր անցկացրել բնակչության շրջանում. «Եթե լինեիք համայնքապետ, ինչը կփոխեիք համայնքում» հարցով, մեկ ուրիշ խումբ էլ լուսանկարներ էր ներկայացրել բարձրացված հիմնախնդիրների շուրջ: Դասը հետաքրքիր էր, ուսուցողական, որը միտված էր դպրոց-համայնքապետարան շփմանը, այն նաև ճանաչողական բնույթ էր կրում:

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.