News

<< Ա>> հնչյուն-տառը

Educational 2018-10-26

19.10.2018թ Գավառի N3 հիմնական դպրոցի առաջին դասարանում մեծ տոնախմբություն էր:<< Ա>> հնչյուն-տառը դասվար Լ.Ղարաբաղցյանի հրավերով հյուր էր եկել փոքրիկներին:Երաժշտության ուղեկցությամբ, ժողովրդական բառ ու բանով, հանելուկներով << համեմված>> մուտք ապահովեց ուսուցիչըՙ, ինչից հետո իր սիրելի սաներին հանձնեց խորհրդանշական ոսկե բանալին: Երեխաներին ողջունեցին հյուր եկած Արևը,Աքաղաղը, Արջը, Արագիլը,ՙ Աղվեսը:<< Աշուն >>տատիկը հյուընկալվեց աշնան բարիքներով, իսկ փոքրիկ խոզուկին առաջին դասարանցիները նվիրեցին << Ա>> տառը: Այնուհետև օդում գրեցին<< Ա>> տառը, հյուրընկալությունն ավարտելով երգ ու պարով,տոնական տորթով և հրավառությամբ:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.