News

Հայ ծանրամարտիկները՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ

Sports 2018-10-26

Լեհաստանի Զամոսց քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 23 տարեկանների 85 կգ քաշային տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդ։ Հրում վարժությունում Անդրանիկն արձանագրել է 193 կգ արդյունք՝ երկամարտում գրանցելով 369 կգ: Մ23 տարիքային խմբի 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը ևս գերազանցել է բոլորին՝ 368 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Նշենք նաև, որ այս քաշային կարգում Մ20 տարիքային խմբում արծաթե մեդալ է նվաճել Սամվել Բաբակյանը, իսկ Կարեն Ավագյանը՝ փոքր բրոնզե մեդալ։ Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.