News

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

Sports 2018-10-23

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում հայաստանցի 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ: Արմենը երկամարտում գրանցել է 301 կգ արդյունք արդյունք՝ պոկելով 136 կգ և հրելով 165 կգ։ Նա մեկական բրոնզ է նվաճել նաև պոկում (136 կգ) և հրում (165 կգ) վարժություններում: Այս քաշային կարգում հաղթող է դարձել ռումինացի Փոլ Դիմիտրասկուն՝ երկամարտի 302 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է թուրք Ռամազան Իլհանը՝ երկամարտի 300 կգ արդյունքով։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.