News

Դասղեկի ժամ՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանին

Educational 2018-10-21

Լճաշենի միջնակարգ դպրոցի 10-րդբ դասարանում /դասղեկ՝ Գ.Կյուրեղյան / անցկացվեց դասղեկի ժամ՝նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանին: Աշակերտները ներկայացրին մեծ բարերարի կյանքն ու գործունեությունը , պատմեցին նրա կատարած բարեգործությունների մասին: Մկրտիչ Սանասարյանի գերդաստանը Վանից տեղափոխվել է Թիֆլիս,նա սովորել է Ներսիսյան դպրոցում, 1835-1845թթ մասնակցել է ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին և արժանացել <<Սուրբ Գևորգ>> շքանշանի: Տաղանդավոր տնտեսագետ Մկրտիչ Սանասարյանը Պետերբուրգի <<Կովկաս և Մերկուրիոս >> շոգենավային ընկերությունում աշխատելու ընթացքում մատուցած ազնիվ ու բանիմաց ծառայության համար նրա պատվին ընկերության նավերից մեկն անվանվել է <<Նիկիտա Սանասարով>>: Մկրտիչ Սանասարյանը մեծ տեղ է տվել կրթությանը, Վանում հիմնել բարձրակարգ իգական վարժարան,բացել Կարինի Սանասարյան վարժարանը, աջակցել Գևորգյան ճեմարանին: Դասղեկի ժամին ներկա էին դպրոցի տնօրենը և տնօրենի տեղակալները: Տնօրեն Ա. Մուրադյանը նշեց,որ դասղեկի ժամը հագեցած էր, բովանդակալից, ամենակարևորն այն է, որ սովորողները գիտելիքներ ստաnան մեր բարերարների մասին ,որոնց բարությունը սահման չի ճանաչել,և իրենց բարության,ազգասիրության և մարդասիրության շնորհիվ գալիք սերունդները ևս կհիշեն ու կգնահատեն նրանց գործը,գործ,որն անմահ է: Դասը հագեցած էր դիդակտիկ պարագաներով,նկարներով:Դասն ավարտվեց <<Կարինի Էրզրումի Սանասարյան դպրոցը>>ճանաչողական տեսաֆիլմի դիտումով: Գ.Կյուրեղյան 10-րդԲ դասարանի դասղեկ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.