News

Միջոցառում` Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2013-10-07

Հերթական դասղեկի ժամը Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքում (դասղեկ Ա.Ղուկասյան) և 11-րդ դասարանի բնագիտական հոսքում (Ն.Համբարձումյան) նվիրված էր «Հանդուրժողականության էությունն ու դերը հասարակական համերաշխության պահպանման գործում» թեմային: Այս նպատակով դպրոց էր հրավիրվել սոցիոլոգ Արփինե Մանուկյանը, ով թեմայի շուրջ քննարկում կազմակերպեց:

Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկման մթնոլորտում: Սովորողներն առանց կաշկանդվելու, պահպանելով շփման կանոնները, հայտնում էին իրենց տեսակետները և դպրոցական ու հասակակիցների միջավայրում իրենց անհանգստացնող անհանդուրժողականության հիմքով կոնֆլիկտային բնույթի խնդիրները: Յուրաքանչյուր դեպք ստացավ իր մեկնաբանությունը: Պարզաբանելով երևույթի պատճառահետևանքային կապերը` կատարվեցին եզրահանգումներ:Դեռահասների կողմից թեման առավել խորը ուսումնասիրելու նպատակով հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաև տեսաֆիլմ:

Սեփական լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.