News

Անկախությունը հեշտ չի՛ տրվում

Educational 2018-10-19

Հայոց անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումները հաջորդում էին միմյանց Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Հերթը VIIIբ դասարանինն էր, և քանի որ համայն աշխարհը մեծ կորուստ ուներ, կորուստ, որ ոչ մի բանով չէր հատուցվի , ուստի միջոցառումն սկսվեց դասղեկ Հ. Խաչատրյանի խոսքով. Հարգարժա՛ն տնօրինություն, սիրելի՛ հանդիսականներ, իմ թանկագի՛ն աշակերտներ, օրերս աշխարհն ու մարդկությունն ասես որբացավ, աշխարհը կորցրեց իր մեծագույն զավակներից մեկին, հայ ժողովուրդը՝ մեծագույն Հային, անզուգական արվեստագետին, Մարդուն, իսկական Հայ Մարդուն: Նրա կորստով խիղճն ու բարությունը ինչ-որ չափով պակասեց աշխարհից, նրա բարի ու միայն իրեն հատուկ հայացքը էլ չի ուղղվելու մեզ, բայց այդ բարությունը պիտի հորդա նրա այդքան բան ասող աչքերից ու պարուրի մեզ բոլորիս, լցվի մեր հոգիները, ուղեկցի ողջ կյանքում ու մեզ օգնի մի քիչ Շառլ դառնալ, սիրել ու նվիրվել սովորել և բարիանալ, կրկին բարիանալ: Սգում է մարդկությունը, սգում է հայությունը: Գիտեք, ասես յուրաքանչյուրիցս ինչ-որ մի բան պոկվել է, մեր հոգիները դատարկվել են, հավատում ու չենք կարողանում հավատալ. ախր ո±նց կարող էր Շառլը մեզ լքել, մի տեսակ չի տեղավորվում մեր ուղեղներում , ախր չենք ուզում, որովհետև միևնույնն է, մեծագույն Հայը չի՛ մահացել, մահն ու±մ շունն է, որ մեզանից Ազնավուր խլի: Նա կա, ապրելու է բոլորիս մեջ, բոլորիս ավելի է հայացնելուև, մղելու է բարության, բարության և կրկին բարության: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ Մարդու, Մեծ արվեստագետի, Մեծ Հայի հիշատակը: Տարեվերջին VIIբ դասարանի սովորողները բեմադրել էին մի հատված <<Արա Գեղեցիկ >> ողբերգությունից, այժմ VIIIբ դասարանի նույն սովորողները բեմադրում էին հաջորդ արարը, ուր հայոց արքան .արքունիքը հայոց պայքարում էին հանուն ինքնության, հանուն սեփական երկրի արժանապատվության, ինքնիշխան ապրելու , հանուն անմահության: Փոքրիկ դերասանները գերել էին բոլորին. նրանց բացառիկ խաղը հուզել ու զարմացրել էր թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին: Գոհ էին բոլորը, բայց ամենից տպավորիչն ու գեղեցիկը դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանի խոսքն էր՝ լի հույզով, հիացմունքով և դրվատանքով: Նրա դեմքին հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին. գորովանքով նայում ու արժևորում էր իր սաներին: Հուզված էր նաև ուսուցիչ Հ. Խաչատրյանը: Նրա ջանքերը զուր չէին անցել:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.