News

Հայրենագիտական դաս

Educational 2018-10-18

IXբ դասարանի աշակերտները պատմության ուսուցիչ Վ.Գրիգորյանի ուղեկցությամբ կատարեցին այց Հայաստանի պատմամշակութային կենտրոններ: Նրանք եղան Գառնիում և Գեղարդում: Աշակերտները պատրաստել էին բաց դաս՝ նվիրված Հայաստանի անկախության 27-րդ տարելիցին: Դասը ներկայացրին մեծ ոգևորությամբ: Տաճարի տարածքով, գեղատեսիլ շրջապատով զմայլվելուց հետո ուսումնասիրեցին նաև Գառնիի բաղնիքը, որը հին հայակական ճարտարապետության ուշագրավ նմուշներից է: Այնուհետև ուղևորվեցին դեպի Գեղարդ: Ուսուցիչն ամփոփեց Գեղարդի պատմությունը, ներկայացրեց նրա մասին ավանդազրույցներ: Էքսկուրսիայի շնորհիվ աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.