News

Բանավեճ «Ազատ երկիր, ազատ քաղաքացի» խորագրով

Educational 2018-10-10

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Ջրվեժի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր բանավեճ-քննարկում ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Բանավեճը կրում էր «Ազատ երկիր, ազատ քաղաքացի» խորագիրը: Աշակերտները ուսումնասիրել էին ՀՀ Սահմանադրությունը, հավաքել տարբեր տեղեկություններ և փաստեր «ազատություն» և «քաղաքացի» թեմաների վերաբերյալ: Բանավեճին մասնակցում էին նաև ուսուցիչներն ու ավագ դասարանների աշակերտները, ովքեր ողջ բանավեճի ընթացքում ակտիվ հարցեր էին ուղղում բանավեճի մասնակիցներին: Բանավեճի նպատակն էր հնարավորություն տալ մասնակիցներին արտահայտել սեփական կարծիքը, զարգացնել հետազոտելու և ուսումնասիրելու ունակությունները, ինչպես նաև դիմացինին լսելու և նրա կարծիքը հաշվի առնելու կարողությունը:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.