News

Արկադի Դվորկովիչը՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահ

Sports 2018-10-04

ՖԻԴԵ-ի՝ Բաթումիում տեղի ունեցած կոնգրեսի ժամանակ ընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահը:

Շախմատի միջազգային ֆեդերացիան այսուհետ կղեկավարի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կազմկոմիտեի անդամ Արկադի Դվորկովիչը:

Դվորկովիչն այս պաշտոնում փոխարինում է Կիրսան Իլյումժինովին, ով 1995 թվականից էր գլխավորում ՖԻԴԵ-ն:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև ևս 102 պատվիրակ քվեարկել են հենց նրա օգտին:

Իսկ ահա Դվորկովիչի մրցակից ազգությամբ հույն Գեորգիս Մակրոպուլոսը 78 ձայն է ստացել: Երրորդ թեկնածուն` բրիտանացի Նայջլ Շորթը, ավելի վաղ հանել էր իր թեկնածությունն ու քվեարկել Դվորկովիչի օգտին:

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.