News

«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի մի մասը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին

Featured 2018-10-02

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանն այսօր Ֆրանկոֆոնիային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա-համերգը բաղկացած է լինելու 3 մասից և ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրի հիշատակին: Աշխատանքային հանձնախմբի ղեկավարը նշել է նաև, որ Ելիսեյան պալատի հետ քննարկվում են Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումների մանրամասները, և որ այդ միջոցառումներին չի բացառվում աշխարհահռչակ աստղերի մասնակցությունը: Ըստ որում, համերգին ելույթ կունենա Անջելիկ Կիջոն, ով համարվում է Աֆրիկյան մայրցամաքի Սելին Դիոնը, Զազը։ Ի դեպ, համերգը բաց է լինելու բոլորի համար։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.