News

<< Անկախ իմ Հայաստան >> խորագրով ցերեկույթ` նվիրված Անկախության 27- ամյակին

Educational 2018-09-25

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած Լուսապայծառ հոգիներով ճառագած, Իմ նոր հայրենիք, Հզոր հայրենիք... ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի մուտքից երևում էր,որ ունկնդիրը պետք է լինենք մի փոթորկահույզ արբեցնող, յուրօրինակ գրական -երաժշտական միջոցառման, որը կրում էր <<Անկախ իմ Հայաստան>> խորագիրը: Դպրոցը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում էին խրոխտ երգն ու պարը: Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը, մեր անկախության 27- ամյակը : Աշակերտներն իրենց շարքերով ձևավորել էին Մեծ և Փոքր Մասիսները: Տոնացույցի լուսավոր օրվա` Անկախության 27-ամյակի կապակցությամբ ուսուցիչներին, ծնողներին ու դպրոցականներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, և նշեց, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոնն է, տոն, որ մեզ ժպիտ ու բերկրանք է պարգևում: <<Անկախությունը մեր էության մեջ է, այն նոր կյանքի կոչնակ է և հավերժորեն իր կամքն է հնչեցնում, 27 տարիների մաքառումների արդյունքում այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք անկախ պետություն. հայկական մարտունակ բանակ , դպրոց, եկեղեցի, մայր օրենք` Սահմանադրություն... Մեր դպրոցականներն ապագային ուղղված մեծ երազանքներ ունեն, ասաց տնօրենը. -Ես համոզված եմ, որ դրանց հասնելու ճանապարհին իրենք լավ, շատ լավ կսովորեն, կլինեն հայրենասեր, բարի, աշխատասեր ու իրենց պարտքը կտան ազատ ու անկախ հայրենիքին: Միջոցառման մասնակիցները ծիածանեցին եռագույնի գույները` ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ: Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.