News

Մրցույթների մեր հաղթողները

Educational 2018-09-24

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցի IXԱ դասարանի աշակերտները /ուսուցչուհի՝ Սալվինազ Սիմոնյան/ ակտիվ մասնակցություն ունեցան <<Բարբառների երկխոսություն>> և Էպոսասացության մրցույթ-փառատոններին: IXԱ դասարանի աշակերտ Գևորգ Բարսեղյանը 2018թ-ի հուլիսի 11-ին Գավառի արվեստի դպրոցում մասնակցեց <<Բարբառների երկխոսություն>> մարզային 8-րդ մրցույթ-փառատոնին, բարբառով պատմեց Հովհ.Թումանյանի <<Սուտլիկ որսկանը>> հեքիաթը, արժանանացավ հավաստագրի և հուշանվերի, իսկ IIԱ դասարանի աշակերտ ՝ Լևոն Մհերյանը տարածքային փուլում ներկայացրեց՝ Հովհ. Թումանյանի <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը, արժանացավ խրախուսանքի: IXԱ դասարանի աշակերտուհի Մանե Խանդանյանը 2018թ-ի օգոստոսի 24-ին Գավառի երկրագիտական թանգարանում մասնակցեց <<Սասնա ծռեր >> էպոսին նվիրված մրցույթ-փառատոնի մարզային փուլին , գրավեց երրորդ տեղը: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի կողմից արժանացավ հավաստագրի և խրախուսական նվերի: Մանեն իրավունք նվաճեց մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին, որը կանցկացվի 2018թ հոկտեմբերի 6-ին , Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն - թանգարանում: Մրցույթների մասնակից աշակերտները դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանի կողմից արժանացան խրախուսանքի և գրենական պիտույքների փաթեթ նվեր ստացան: Հ.լեզվի , գրականության, գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ Ջ.Դանիելյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.