News

Հայտնաբերվել է սֆինքսի ևս մեկ հնագույն արձան

Featured 2018-09-18

Եգիպտացի հնագետները Ասուան քաղաքի մոտակայքում գտնվող տաճարում ստորգետնյա ջրերի մակարդակի նվազեցման նախագծի շուրջ աշխատելիս հայտնաբերել են ավազաքարից պատրաստված սֆինքսի քանդակ: Եգիպտոսի հնությունների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին նշել է, որ արձանն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Պտղոմեոսների դարաշրջանին (մ.թ.ա. 331- մ.թ. 31 թթ.): Արձանիկը հայտնաբերվել է Կոմ Օմբո քաղաքի տաճարի հարավարևելյան հատվածում՝ այն նույն վայրում, որտեղ 2 ամիս առաջ հայտնաբերվել էր Պտղոմեոս V-ին պատկանող քանդակը: Մասնագետները նախատեսում են առավել մեծամասշտաբ հնագիտական ուսումնասիրություններ անել՝ սֆինքսի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Աղբյուրը՝ Tert.m

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.