News

Միջոցառում` Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2013-10-02

Ս.թ. սեպտեմբերի 27–ին Արարատի մարզի Արտաշատի Հ. Ճգնավորյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում եռուզեռ էր, 5-9-րդ դասարանի աշակերտներն ընտրում էին դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահին:Ընտրություններին առաջադրվել էր 5 թեկնածու:
Ընտրությունից 20 օր առաջ թեկնածուները դպրոցի նախընտրական հանձնախմբին էին ներկայացրել իրենց վստահված անձանց, իրենց ծրագրերը, դասղեկներից տրված բնութագրերը և ստացել ընտրարշավի թույլտվություն:
 
Ընտրությունն` ըստ դիտորդների և հանձնախմբի  անդամների անցավ թափանցիկ և արդար, աշակերտներն իրենք ընտրեցին իրենց նախագահներին` ում վստահում ու հավատում են: Ձայների զգալի մեծամասնությամբ հաղթեց 9-րդ դասարանի աշակերտուհի Ֆենյա Մարգարյանը, իսկ 7-րդ դասարանցի Ռազմիկ Գասպարյանն ընտրվեց վարչապետ:
 
Սեփական լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.