News

«Սիրիան իմ հիշողություններում»` ցուցահանդես Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում

Featured 2013-10-01

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին:
Լուսանկարչի խոսքով Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին կար պատերազմից առաջ, որպեսզի այն սիրիահայերը, ովքեր ապրում են Հայաստանում իրենց անցյալը հիշեն եւ տեղացիներին պատմեն իրականը: «Սիրիան միայն պատերազմի դաշտ չէ, այն արաբական երկրների լավագույն երկիրն է եւ նախանձ կա հենց այդ պատճառով:
 
Քրիստոնեությունն ու աշխարհում առաջին այբուբենը Սիրիայից է ծագել: Սիրիան մեծ, հնագույն պատմություն ունի: Ես մերժում եմ պատերազմը եւ հավատում Սիրիայի լուսավոր ապագային: Այն անապատ չէ»,-ասում է լուսանկարիչը:
 
Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 30 տարվա աշխատանքները: Որոշել է օգնել սիրիահայերին և ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը տրամադրել նրանց: Ցուցահանդեսի նպատակն է  Հայաստանում ապրող 10  հազարից ավելի սիրիահայերի մոտ լավ հիշողություններ արթնացնելը:
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 11-ը: Այն բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.